Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս պայքարը հայ ժողովրդի գոյության կռիվն է»․ Իշխան Սաղաթելյան

20:12, շաբաթ, 28 մայիսի, 2022 թ.
«Այս պայքարը հայ ժողովրդի գոյության կռիվն է»․ Իշխան Սաղաթելյան

«Ցավոք, մեր ժողովրդի մղած հերոսամարտից, պետականության վերկերտումից ավելի քան մեկ դար անց հայ ժողովուրդը կրկին կանգնած է գոյաբանական նույն խնդրի առջև»,- այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ, հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Այս պայքարը հայ ժողովրդի գոյության, արժանապատվության, նամուսի, պետականության ու հայրենիք ունենալու կռիվն է։ Հետևաբար, սա սրբազան կռիվ է, և այս պայքարն ավարտվելու է մեր հաղթանակով»,- ընդդիմության հակաիշխանական գործողությունների մասին ասաց Սաղաթելյանը։

2026 | 2
Facebook