Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

14:24, շաբաթ, 28 մայիսի, 2022 թ.
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
     Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը:

Աղբյուրը` ՀՀ ՊՆ
9219 | 0
Facebook