Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա «թռնելու» դասական օրինակ է». Տարոն Չախոյան

13:42, շաբաթ, 28 մայիսի, 2022 թ.
«Սա «թռնելու» դասական օրինակ է». Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է. «Փառք Աստծո, Հայաստանում այսօր առողջապահության ոլորտը բավականաչափ զարգացած է, որպեսզի անհրաժեշտ բուժօգնություն տրամադրի քաղաքացիներին:
     Հետևաբար էժան են պատասխանատվութունից խուսափող ընդդիմադիր գործիչների այն պարզաբանումները, թե իբր մեկնում են արտերկրում բուժում ստանալու համար:
     Արձանագրենք, որ մեկ ամսից ավել շարունակ քաղաքացիներն փողոց դուրս գալու կոչ անող Վանեցյանն այսօր Հայաստանում չէ:
     Սա պատասխանատվությունից խուսափելու, իսկ ժողովրդական լեզվով ասած՝ «թռնելու» դասական օրինակ է, ինչը զարմանալի զուգադիպությամբ վերջին օրերին նկատվում է «փրկիչների» մոտ»:

Աղբյուրը` Տարոն Չախոյան
6663 | 2
Facebook