Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը երրորդ մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում

21:06, ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ.
Հայաստանը երրորդ մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է. «86 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆանտաստիկ հաղթանակ է տարել բելգիացի Վիկտոր Շելստարետեի նկատմամբ և դուրս եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

«Շատ դժվար մենամարտ ստացվեց: Մրցակիցս մեր քաշային կարգի առաջատարն էր: Լավ էի պատրաստվել:

Տրիբունաների օգնությամբ կարողացա հաջողության հասնել: Շնորհակալ եմ աջակցության համար»,- հաղթանակից հետո ասել է Ռաֆայել Հովհաննիսյանը՝ չկարողանալով զսպել հուզմունքը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականից ավելի վաղ բրոնզե մեդալներ էին ապահովել նաև Հովհաննես Բաչկովն ու Արթուր Բազեյանը: Կիսաեզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 29-ին:

Քառորդ եզրափակչում այսօր Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա: 92 կգ քաշայինների պայքարում քիչ անց ռինգ դուրս կգա Նարեկ Մանասյանը»:

4169 | 0
Facebook