Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Բազեյանը հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին

20:42, ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ.
Արթուր Բազեյանը հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է. «Բռնցքամարտի ԵԱ. Արթուր Բազեյանը փայլուն հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը 57 կգ քաշայինների քառորդ եզրափակչում մենամարտել է թուրք Բետուհան Սիտֆիի հետ և փայլուն հաղթանակ տարել՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

Հաղթական մենամարտից և բրոնզե մեդալն ապահովելուց հետո Բազեյանն ասել է՝ տրամադրվել էր միայն հաղթանակի. «Փառք Աստծո, ստացվեց հաղթել: Լավ էի պատրաստվել այս մենամարտին ու տրամադրվել էի միայն հաղթանակի»:

Քառորդ եզրափակչի իրենց մենամարտերն են անցկացրել նաև 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, ովքեր, սակայն, ցավալի պարտություն են կրել և դուրս մնացել հետագա պայքարից»:

4426 | 0
Facebook