Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամբոխը սեփական կուռքերին ոտնատակ անելու հատկություն ունի»․ Թորոս Ալեքսանյան

02:00, շաբաթ, 28 մայիսի, 2022 թ.
«Ամբոխը սեփական կուռքերին ոտնատակ անելու հատկություն ունի»․ Թորոս Ալեքսանյան

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Ժամանակակից ավտորիտար ռեժիմը խոսքի ազատության իմիտացիա է անում, այդ ռեժիմը տարատեսակ սուտ թեզերին ազատություն է տալիս, բայց ճշմարտությունը արգելքի տակ է պահում, արդյունքում ճշմարտության անվան տակ հանդես եկող ստերով (ժամանակ առ ժամանակ մեկը մյուսով փոխարինելով) անընդհատ կարողանում է մանիպուլացնել ու հսկողության տակ պահել մարդկանց. այս վիճակն է օրինակ ներկայիս Հայաստանում:
     Տոտալիտար ռեժիմների դեպքում այդպես չի, այնտեղ կա մեկ սուտ, որը այդ ռեժիմի կողմից հռչակվում է որպես միակ ճշմարտություն, իսկ մնացած ստերն ու իհարկե բուն ճշմարտությունը խստագույնս արգելքի տակ են պահվում. ներկայիս աշխարհում այդպիսի պետություններ են օրինակ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան:
     Ավտորիտար ռեժիմների վերը նշված բնույթը թույլ է տալիս նրանց անընդհատ մանևրել, իսկ տոտալիտար ռեժիմները, այդ իմաստով մանևրելու հնարավորություն չունեն, որի արդյունքում խիստ խոցելի են դառնում, քանի որ երբ կա ընդամենը մեկ տեսակետ, ապա մյուս արգելքի տակ գտնվող տեսակետները սկսում են սակրալիզացվել (արգելված պտուղը քաղցր է) և նրանց նկատմամբ հետաքրքրությունը հասարակության ներսում անասելի կերպով մեծանում է, ու երբ այդ արգելված տեսակետներից որևէ մեկը, ինչ-որ ձևով, հաղթահարելով արգելքները, դուրս է հորդում ինֆորմացիոն տարածք, տեղի է ունենում պայթյունի էֆեկտ, որից անմիջապես հետո ռեժիմի կողմից սահմանված իշխող տեսակետը համընդհանուր մերժման է արժանանում, այդպես եղավ 80-ականների վերջում ԽՍՀՄ-ում ու այդպես կլինի հիմա Ռուսաստանում:
     Հետևաբար սխալվում են այն մարդիկ, ովքեր պնդում են, որ եթե Պուտինը բարձր ռեյտինգ ունի Ռուսաստանում, և որ բոլոր ռուսները նրա նման են մտածում, ապա նա խնդիր չունի ռուսաստանցիների կողմից ընդունելի լինելու առումով ու դեռ երկար կմնա իշխանության ղեկին:
     Պիտի հասկանանք վերջապես, որ տոտալիտար ռեժիմները ամրության ռեսուրս իրականում չունեն ու կործանվում են շատ արագ, ստերի վրա հիմնված իրենց իդեոլոգիան էլ կայծակնային արագությամբ մերժվում է բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր ընդամենը մի ամիս առաջ նույնիսկ կասկած չունեին տվյալ իդեոլոգիայի միակ ճշմարտությունը լինելու մեջ:
     Չմոռանանք, որ ամբոխը սեփական կուռքերին ժամանակ առ ժամանակ ոտնատակ անելու հատկություն ունի, և ոտնատակ է անում մի ուրիշ մոլուցքով, ես կասեի՝ գիշատչի մոլուցքով»:

3726 | 0
Facebook