Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բողոքի ակցիա՝ ԱԱԾ-ի դիմաց

14:54, ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ.
Բողոքի ակցիա՝ ԱԱԾ-ի դիմաց

Պահեստազորի գնդապետներն այս պահին ԱԱԾ-ի շենքի մոտ են: «Մայիսի 8-ի առավոտյան Պուշկինի փողոցում էի, տեսնելով՝ ոստիկանության մեքենայի մեջ զինակից ընկերս է, տղաներին ասացի՝ զոհվածի ծնող է, բերման մի՛ ենթարկեք, պատասխանեցին՝ գնա՛ ստեղից, արա՛, ասացի՝ արա չի, գնդապետ եմ... Սկսեցին խփել, հետո տարան բաժին, մի քանի ժամ հետո բաց թողեցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանը՝ հավելելով, որ առ այսօր ծառայողական քննություն չի իրականացվել: Պաշտոնաթող զինվորականները պահանջում են քրեական գործ հարուցել տեղի ունեցածի վերաբերյալ:

Բողոքի ակցիա՝ ԱԱԾ-ի դիմաց
Բողոքի ակցիա՝ ԱԱԾ-ի դիմաց

3180 | 0
Facebook