Խնդրում ենք սպասել...

Համացանց

Միքայել Բադալյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել

14:12, ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ.
Միքայել Բադալյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է․ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել միջնորդություն՝ «Ազատագրկում» շարժման առաջնորդ Միքայել Բադալյանի նկատմամբ ընտրված փափանման միջոցը՝ կալանավորումը գրավով փոփոխելու վերաբերյալ։
     Հայտնի է, որ Միքայել Բադալյանը որպես պրոռուսական քաղաքական գործիչ մշտապես իր գործունեության ժամանակ ջանքեր է գործադրել որպեսզի հասարակական տրամադրությունները հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չունենան, այլ հակառակը՝ էլ ավելի ամրապնդվի դարերով ձևավորված բարեկամական պետությունների միջև փոխադարձ ջերմ փոխհարաբերությունները, սակայն պետք է փաստել, որ նրա կալանավորելը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները շեղվել են ճիշտ ճանապարհից և արդեն մեջքից են հարվածում դաշնակից պետությանը։
     Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է, որն ուղղված է վերջինիս լռեցնելու և նրա կողմից պրոռուսական ակցիաներ կատարելը դադարեցնելու համար»։

2456 | 0
Facebook