Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս արբանյակով նույնիսկ թշնամու զինտեխնիկան չի կարելի հաշվել». Ջորջ Տաբակյան

12:42, ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ.
«Այս արբանյակով նույնիսկ թշնամու զինտեխնիկան չի կարելի հաշվել». Ջորջ Տաբակյան

Գործարար Ջորջ Տաբակյանի գրառումը․ «Արբանյակի մասին

ԱՄԷ-ում աշխատել եմ շուրջ 16 տարի այս ոլորտում (արբանյակային նկարահանում, ընդունման կայան, քարտեզագրում...) և քիչ թե շատ գաղափար ունեմ արբանյակների մասին:
     2004թ․, երբ առաջին անգամ այցելեցի Հայաստան, եկել էի այս թեման քննարկելու տարբեր մասնագետների հետ։ Տարիներ հետո բավականին առաջընթաց կար այս ոլորտում:
     Հայկական արբանյակի (եթե կարող ենք հայկական ասել) պիքսելի չափսը (resolution) 1.65 մ է, ինչը փաստացի 2 մ է։
     Այս ճշգրտությամբ նկարները շատ արդյունավետ են գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և բնապահպանության համար։
     Հետախուզության համար նվազագույնը 0.5 մ նկարներ են պետք (այսինքն 4 անգամ ավել, քան ինչ տալու է նոր արբանյակը)։ Իսկ Կադաստրի համար նվազագույնը՝ 0.2 մ։
     Սահմանի հետախուզության համար 2 մ-ը ոչ մի բան չի տալու՝ նույնիսկ թշնամու զինտեխնիկա չի կարելի հաշվել։
     Վերջը՝ արբանյակի հաջողության մասին կարելի է խոսալ, երբ առաջին նկարները հասանելի լինեն:
     ՀԳ․ Նկարում՝ տարբերությունը նույն տարածքի 2մ և 0,5 մ նկարների միջև»:

Աղբյուրը` Ջորջ Տաբակյան
7980 | 1
Facebook