Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի 106 դպրոցներում այսօր հնչել է Վերջին զանգը

11:42, ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ.
Արցախի 106 դպրոցներում այսօր հնչել է Վերջին զանգը

Այսօր` մայիսի 27-ին, Արցախի Հանրապետության հնգօրյա աշխատակարգով գործող դպրոցներում կհնչի Վերջին զանգը` թե իններորդցիների, թե տասներկուերորդցիների համար, իսկ վեցօրյա աշխատակարգ ունեցող դպրոցներում Վերջին զանգը կհնչի մայիսի 30-ին:

«Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Նրա տեղեկացմամբ՝ այս տարի 106 դպրոցների աշակերտներ հրաժեշտ են տալու հարազատ կրթօջախներին:

«Այս ուսումնական տարվա ավարտին կրթօջախներին հրաժեշտ կտան 1599 իններորդցիներ և 923 տասներկուերորդցիներ»,- նշել է նախարարը։

2953 | 0
Facebook