Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոլդովայի նախկին նախագահը տնային կալանքի տակ է

18:54, հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.
Մոլդովայի նախկին նախագահը տնային կալանքի տակ է

Հինգշաբթի օրը՝ մայիսի 26-ին, Քիշնևի դատարանը Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնին 30-օրյա տնային կալանքի է ենթարկել։ Նա մեղադրվում է կոռուպցիայի, դավաճանության և հայրենիքի դավաճանության մեջ։ Դոդոնին սպառնում է 20 տարվա ազատազրկում։

Ավելի վաղ երկրի դատախազ Պետրո Յարմալյուկը լրագրողներին հայտնել էր, որ հետաքննությունն ապացույցներ է գտել, որոնք հաստատում են երկրից հեռանալու՝ նախկին նախագահի ծրագիրը։

Իրավապահ մարմինները խուզարկությունների ընթացքում հայտնաբերել են ինքնաթիռի տոմսեր, ինչպես նաև խոշոր չափի արտարժույթով գումար, ինչը, ըստ դատախազի, հաստատում է այս մտադրությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին հակակոռուպցիոն դատախազության աշխատակիցները Դոդոնին կալանավորել էին 72 ժամով։ Նախկին նախագահի, ինչպես նաև նրա մոր տները խուզարկվել են։ Հաջորդ օրը երկրի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պասիվ կոռուպցիայի, ապօրինի հարստացման, հանցավոր կազմակերպության հաշվին կուսակցության ֆինանսավորման և հայրենիքի դավաճանության համար։

2017 | 0
Facebook