Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկիր մոլորակի ուղեծրում Հայաստանի արբանյակը կմնա առնվազն 4 տարի». Դ. Սահակյան

18:24, հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.
«Երկիր մոլորակի ուղեծրում Հայաստանի արբանյակը կմնա առնվազն 4 տարի». Դ. Սահակյան

Երկիր մոլորակի ուղեծիր Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակի դուրս բերումը կարևոր ենթակառուցվածք է երկրում ոլորտի զարգացման համար: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: «Այս գործընթացը երկար ժամանակ է սկսվել, սակայն առավել ակտիվ եղել է 2022 թվականի ընթացքում: Այն կարևոր ենթակառուցվածք է երկրում տիեզերական էկոհամակարգի ձևավորման համար: Խորհրդային տարիներին Հայաստանի գիտնականները մեծ ձեռքբերումներ են գրանցել այս ոլորտում, այժմ, հաշվի առնելով ունեցած նախկին փորձը, ձգտում ենք վերականգնել նախկին հաջողությունները: Էկոհամակարգը բազմաշերտ է, այն ենթադրում է տիեզերական սարքավորումների արտադրություն, ծրագրային միջոցների մշակումը և այլն: Հայաստանն ունի այդ պոտենցիալը»,-ասաց փոխնախարարն՝ ավելացնելով, որ խնդիր է դրված նպաստել ոլորտում ձեռնարկությունների ակտիվացմանն ու զարգացմանը, գրում է «Արմենպրես»-ը:

Երկիր մոլորակի ուղեծիր Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակի դուրս բերման գործընթացի վերաբերյալ նախարարի տեղակալը մանրամասներ չներկայացրեց՝ հաշվի առնելով գաղտնիությունը: Միայն նշեց, որ արբանյակը մոլորակի ուղեծրում կմնա առնվազն 4 տարի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ SpaceX-ի Վիքիպեդիայի պաշտոնական էջում Հայաստանի արբանյակի մասին չկա որևէ տեղեկատվություն, այն դեպքում, երբ հրապարակված է բոլոր երկրների ցանկը, որոնց արբանյակները դուրս են բերվել ուղեծիր։

Տեղեկությունների համաձայն, Հայաստանն ընդամենը լուսանկարչական որոշ գործողությունների թույլտվություն է գնել Իսպանիական մասնավոր ընկերություններից մեկին պատկանող արբանյակից։

3835 | 2
Facebook