Այսօր՝ մամուլի ասուլիս ժամանակ, ընդդիմադիր շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ ներկա իշխանությունները հեռացվելու են։ Սաղաթելյանը դժվարացավ ժամկետ նշել։ Նրա խոսքով՝ պետք է տեմպը և ճնշումը մեծացնել՝ բազմամարդությամբ և անհնազանդության ակցիաներով։
«Ինչ վերաբերում է, որ երեկ իրենք հավաքվել էին ԱԺ-ում, իրար ծափ էին տալիս, դուխ են տալիս, էդ մարտավարություն էր։ Մենք գիտենք, որ Նիկոլից մեծ դերասան դժվար ա գտնելը, բայց ինչքան էլ դերասանություն անի, որ ամեն ինչ նորմալ ա, վախի զգացողությունն աչքերից չի կարա վերացնի»,- նշեց նա։