Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կվերադառնանք երկուշաբթի». Կարին Տոնոյան

14:12, հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.
«Կվերադառնանք երկուշաբթի». Կարին Տոնոյան

«Հանդիպեցինք պարոն Ջհանգիրյանի հետ, ներկայացրինք մեր պահանջները, այն է՝ քրգործ հարուցվի Փաշինյանի դեմ՝ որպես առերևույթ պետական հանցագործություն կատարածի, պահանջեցինք նաև, որ դատական նիստերը տեղի ունենան դռնբաց: Լսվեց նաև մեր բողոքը գործող դատավոր Բիշարյանի դեմ: Մեզ խորհուրդ տրվեց դատավարական կարգով դա անել: Երկուշաբթի՝ նիստի օրը, պարոն Մարտիրոսյանը և պարոն Մինասյանը կներկայացնեն այդ միջնորդությունը»,- դուրս գալով ԲԴԽ շենքից՝ լրագրողների հետ զրույցում ասաց 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը: Նրա խոսքով՝ եթե իրենց ցանկությունները չբավարարվեն, նորից կհավաքվեն ԲԴԽ-ի մոտ:

Հիշեցնենք՝ Փաշինյանի դեմ բողոքը ներկայացրել էին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը:

«Կվերադառնանք երկուշաբթի». Կարին Տոնոյան
2560 | 0
Facebook