Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե տղա է Իշխան Սաղաթելյանը, ո՞ւր էր այս ամբողջ ժամանակահատվածում»․ Ծովինար Վարդանյան

13:24, հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.
«Եթե տղա է Իշխան Սաղաթելյանը, ո՞ւր էր այս ամբողջ ժամանակահատվածում»․ Ծովինար Վարդանյան

Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ի պատասխան հարցին, թե արդյոք խորհրդարանական մեծամասնությունը կմասնակցի՞ ընդդիմության կողմից նախաձեռնվող արտահերթ նիստին, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց․ «Երբ որ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ նախագիծ մուտք կարվի ԱԺ, այդ ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտնի իր դիրքորոշումը՝ նիստին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ»։

ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն իր հերթին նշեց․ «Եթե ճիշտ եմ հիշում, Իշխան Սաղաթեյանն ասել էր՝ եթե տղա եք, եկեք՝ մասնակցեք։ Նախ ուզում եմ փոխանցել պարոն Սաղաթելյանին, որ նախ՝ ես տղա չեմ, եթե նկատում է, բայց եթե տղայական խոսակցության մասին է խոսքը, ապա՝ եթե տղա է Իշխան Սաղաթելյանը, ո՞ւր էր էս ամբողջ ժամանակահատվածում, այդ թվում այն օրը, երբ ծափողջույններով ՔՊ-ն ճանապարհեց իր ընկերներին»։

«Եթե տղա է Իշխան Սաղաթելյանը, ո՞ւր էր էս ամբողջ ժամանակահատվածում»․ Ծովինար Վարդանյան
4704 | 0
Facebook