Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուզում եմ տեսնել էն ոստիկանին, ով ձեռք կբարձրացնի մայրերի վրա». լարված իրավիճակ՝ ԲԴԽ-ի մոտ

12:48, հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.
«Ուզում եմ տեսնել էն ոստիկանին, ով ձեռք կբարձրացնի մայրերի վրա». լարված իրավիճակ՝ ԲԴԽ-ի մոտ

Լարված իրավիճակ է ստեղծվել ԲԴԽ-ի մոտ: «Մենք ներս պիտի մտնենք: Ուզում եմ տեսնել էն ոստիկանին, ով ձեռք կբարձրացնի մայրերի վրա»,- հայտարարեց 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

«Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ-ի մոտ են` աջակցելու զոհված զինծառայողների ծնողներին, որոնք բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «պետական դավաճանության հատկանիշներով» քրեական գործ հարուցելու պահանջով։

Զոհվածների հարազատները պահանջում են նաև, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը Վարչական դատարանն անցկացնի դռնբաց։

«Ուզում եմ տեսնել էն ոստիկանին, ով ձեռք կբարձրացնի մայրերի վրա». լարված իրավիճակ՝ ԲԴԽ-ի մոտ
2388 | 1
Facebook