Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նա այլևս չի ներկայացնում Հայաստանն ու հայ ժողովրդին». Արթուր Ղազինյան

13:12, հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.
«Նա այլևս չի ներկայացնում Հայաստանն ու հայ ժողովրդին». Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ԱԺ-ում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու մեջ մեղադրելուց հետո միջազգային հանրությունը պետք է անի ՄԵԿ կարևոր հետևություն՝ դադարեցնել նիկոլ փաշինյանի հետ բոլոր շփումները:

Նախ նա այլևս չի ներկայացնում Հայաստանն ու Հայ ժողովրդին, նրա հետ ինչ-որ բան քննարկելն ու բանակցելն անօգուտ գործ է և ժամանակի վատնում:

Ապա նաև մեծ վտանգ է պարունակում անձնական և պետական մակարդակում խաբվելու, գցվելու, խայտառակվելու և վերջում ամեն ինչի մեջ մեղավոր նշանակվելու համար:

Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը, եթե գնահատում ու կարևորում են Հայաստանն ու Հայ ժողովրդին, պետք է անմիջապես դադարեցնեն նիկոլի հետ բոլոր շփումները և կանգնեն Հայ ազգի կողքին»:

4860 | 1
Facebook