Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մոսկվան հաշվարկներ ունի. ռուս քաղաքագետ. «Ժողովուրդ»

09:00, հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.
Մոսկվան հաշվարկներ ունի. ռուս քաղաքագետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանն ակնհայտորեն պասիվացել է, սակայն դրա հանգամանքներն օբյեկտիվ են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշեց ռուս քաղաքագետ Ֆյոդր Լուկյանովը՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպմանը, որը ՌԴ-ին շրջանցում էր:

Նշենք, որ այդ հանդիպման ժամանակ հստակ պայմանավորվածություն ստեղծվեց սահմանագծման և սահմանազատման հարցերով Հայաստան-Ադրբեջան հանձնաժողով ստեղծելու մասին: Ռուս քաղաքագետի խոսքով՝ Մոսկվան ունի հաշվարկներ, որոնցով առաջնորդվում է, և, բնականաբար, ակտիվություն լինելու է:

«Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը ապահովում են ռուս խաղաղապահները: Այսօր շատ բան է կախված նրանցից: Երևանը փորձում է մանևրել, բայց գլխավոր բանակցությունները Բրյուսելում են: Թե ինչպես Մոսկվան կարձագանքի հետագա զարգացումներին, պարզ կդառնա առաջիկայում»,- նշեց նա: Նկատենք՝ ո՛չ Փաշինյան-Միշել, ո՛չ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման պաշտոնական հաղորդագրություններում որևէ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին:

Դրան վերաբերող թույլ ձևակերպում իր հայտարարությունում արել էր Շառլ Միշելը՝ նշելով. «Սրան ի լրումն՝ շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Ռուս քաղաքագետը նկատում է, որ Արցախի կարգավիճակի հարցը կարող է դրվել Խաղաղության համաձայնագրում, սակայն ներկայումս տպավորություն է, որ այդ հարցն ամենևին էլ առաջնային չէ, այլ, կարծես թե, լուծվում է տարածաշրջանում գլխավոր միջնորդի ստատուսի հաստատման հարցը»:

Ամբողջությամբ հոդվածը` թերթի համարում:

7171 | 0
Facebook