Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քադիրովը հայտարարել է, որ ռուս զինվորականները մտել են Լիսիչանսկ

22:36, չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ.
Քադիրովը հայտարարել է, որ ռուս զինվորականները մտել են Լիսիչանսկ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերը մտել են Լիսիչանսկ և գրեթե մտել են Սևերոդոնեցկ։
     «Լուգանսկում և Դոնեցկում շատ հաջող հատուկ գործողություններ են անցկացվում, այնտեղ մասնակցում են պաշտպանության նախարարության, ազգային գվարդիայի և միլիցիայի լավագույն պատրաստված մարտիկները: Ահա թե ինչպես պետք է լինի», - ասել է նա թելեգրամ-ալիքի տեսաուղերձում: Նրա խոսքով՝ ուկրաինացի զինյալները կորուստներ են կրում, նրանք խուճապի մեջ են։ Քադիրովը նաև հավելել է, որ «եթե մարդը ճիշտ չէ կամ պետությունը ճիշտ չէ, միշտ էլ այդպես է լինում»։

6997 | 0
Facebook