Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ընդդիմությունը կգնա խորհրդարան, բայց ոչ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով». Գևորգ Թոսունյան

19:00, չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ.
«Ընդդիմությունը կգնա խորհրդարան, բայց ոչ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով». Գևորգ Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Ընդդիմությունը կգնա խորհրդարան, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով: Մեկ ամիս այս հարցով պայքարող ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ են պատրաստվում մեկնել հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հայտարարություն ընդունելու նպատակով: Այո, մինչ այս իրենք ասել էին, որ կգնան խորհրդարան իրենց օրակարգով, բայց չէին մանրամասնել, թե որն է դա լինելու, այսօր սա է, վաղն էլ կարող է լինել, օրինակ, սահմանազատման վերաբերյալ հայտարարությունը, մյուս օրը՝ փողոցային լուսավորության, ինչու չէ նաև ճանապարհների ասֆալտապատման հիմնախնդիրները»։

5239 | 0
Facebook