Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ընդդիմության գործողությունը մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը»․ Նիկոլ Փաշինյան

16:48, չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ.
«Ընդդիմության գործողությունը մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը»․ Նիկոլ Փաշինյան

«Պիտի անկեղծ ասեմ, որ իմ գնահատականով իրավիճակն այլևս քաղաքական չէ, այլ լոգիստիկ, որովհետև հիմա մենք խոսում ենք իրականում քաղաքում խցանման, երթևեկության շարժի աստիճանի մասին»,- այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով վարչրապետի հրաժարականի պահանջով շուրջ մեկ ամիս տևող փողոցային պայքարին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տեղի ունեցողն իր նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը։ Էստեղ սիներգիա է առաջանում, և մենք տեսնում ենք խցանման ավելի բարձր աստիճան»,- նկատեց նա։

4231 | 0
Facebook