Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ճի՞շտ եմ հասկանում, որ երկու օր է՝ պետական համակարգում միայն հավաքարարներն են աշխատում»․ քաղաքագետ

16:18, չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ.
«Ճի՞շտ եմ հասկանում, որ երկու օր է՝ պետական համակարգում միայն հավաքարարներն են աշխատում»․ քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճի՞շտ եմ հասկանում, որ երկու օր է՝ պետական համակարգում միայն հավաքարարներն են աշխատում։ ԱԳՆ, ԱԽ, Նախագահական… չկան, չեն աշխատում։ Եվ դա լավ է։ ԱԺ-ն էլ ուսապարկերն են կաթվածահար արել՝ իրենց դատարկ ու անբովանդակ ներկայությամբ։ Մնացել են Ոստիկանությունն ու ոստիկանական պատնեշների ետևում գաղտագողի տեղաշարժվող կապիտուլյանտը։
     Եվս մի ճիգ ու ամեն բան ավարտված կլինի դավաճանների այս իշխանության համար։ Օդը երկրում կարծես կանգնած լինի սպասումի մեջ։ Աստված առաջ, հուսով եմ ամեն բան լավ կլինի»։

2564 | 2
Facebook