Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուղևորահոսքի շուրջ կեսը ստվերային է». Հակոբ Կարապետյան

14:00, չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ.
«Ուղևորահոսքի շուրջ կեսը ստվերային է». Հակոբ Կարապետյան

«Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանի գրառումը. «Երեկ Լևոն Զաքարյանը Երևանի ավագանու նիստի ժամանակ փաստացի հանցագործության մասին հաղորդում է տվել՝ հայտնելով, որ Երևանի նոր ավտոբուսներում վարորդները համատարած փող են գրպանում։

Կարծում եմ՝ շատ երևանցիներ կհաստատեն դա, ես իմ փորձից կարող եմ պնդել, որ ուղևորահոսքի շուրջ կեսը ստվերային է, և պատշաճ վերահսկողության բացակայության կամ գուցե կազմակերպված սխեմայի հետևանքով քաղաքն ամսական տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոններ է կորցնում։

Հուսով եմ՝ դատախազությունը պարոն Զաքարյանի հայտարարությունը կդիտարկի որպես հաղորդում և համապատասխան ընթացք կտա»։

4047 | 0
Facebook