Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քանի որ էս շենքերում անտերություն է, այլևս անիմաստ է շրջափակման մեջ պահել»․ Իշխան Սաղաթելյան

11:12, չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ.
«Քանի որ էս շենքերում անտերություն է, այլևս անիմաստ է շրջափակման մեջ պահել»․ Իշխան Սաղաթելյան

«Այս շենքում որևէ աշխատակից չկա բացի հավաքարարներից, ու դա ձեր շնորհիվ»,- Ազգային անվտանգության շենքի մասին ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Նույնն էլ էս շենքում․ 155 աշխատողներից, գումարած նաև Համահայկական հիմնադրամի աշխատակազմը, տեղում չեն։ Միայն հավաքարարներն ու անվտանգության աշխատակիցներն են կարողացել առավոտյան ներկա լինել։ Երկրում անտերություն է, երկու կարևորագույն պետական հաստատությունները մատնված են անգործության, ու դա շատ լավ է, որովհետև դրանք ձեր շահերը չեն սպասարկում»,- նշեց նա։

«Քանի որ էս շենքերում անտերություն է, այլևս անիմաստ է շրջափակման մեջ պահել»,- ասաց Սաղաթելյանը՝ կոչ անելով դադարեցնել շրջափակումը և շարունակել անհնազանդության երթն ու ակցիաները։

3312 | 0
Facebook