Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ուշագրավ իրավիճակ ՊՊԾ ղեկավարի մասնակցությամբ միջադեպի գործով. «Ժողովուրդ»

08:54, չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ.
Ուշագրավ իրավիճակ ՊՊԾ ղեկավարի մասնակցությամբ միջադեպի գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ՝ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի մասնակցությամբ միջադեպի գործով:

Այսպիսով, մայիսի 3-ին Գլխավոր դատախազությունը լրագրողի և օպերատորի ծեծի գործը ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու և որոշելու, թե կան արդյոք հիմքեր քրեական գործ հարուցելու համար, թե ոչ: Նյութերի նախապատրաստման ժամկետը 10-օր է, և այն ավարտվել է մայիսի 17-ին, ուստի նախաքննական մարմինն արդեն պետք է որոշում կայացրած լիներ՝ հարուցել արդյոք քրեական գործ, թե մերժել քրեական գործի հարուցումը:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում միջադեպի գործով: Կոմիտեի լրատվական բաժնից ի պատասխան հայտնեցին, թե տեսախցիկի մասով նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, ինչի արդյունքում որոշում է կայացվել, և նյութերի նախապատրաստման ընթացքը երկարաձգվել է 20 օրով: Այդ ժամկետը կլրանա հունիսի յոթին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը մայիսի 2-ին Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող, «Մեդիահաբ»-ի լրագրող Նարե Գևորգյանի ու օպերատոր Արման Ղալաջյանի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի դեմ: Ինչ կտա 20-օրյա երկարաձգումը՝ սպասենք զարգացումներին:

Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել էր նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում:

4091 | 0
Facebook