Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը առաջ է շարժվում Կրամատորսկի, Լիմանի և Սլավյանսկի ուղղությամբ

22:30, երեքշաբթի, 24 մայիսի, 2022 թ.
Ռուսաստանը առաջ է շարժվում Կրամատորսկի, Լիմանի և Սլավյանսկի ուղղությամբ

«Դոնեցկի ուղղությամբ մայիսի 24-ի ժամը 18:00-ի դրությամբ ռուսական բանակը փորձում է ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը և հասնել Լուգանսկի շրջանի վարչական սահմաններին»։ Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Դոնեցկի ուղղությամբ ՌԴ ԶՈւ-ն շարունակում է ակտիվ հարձակողական գործողություններ իրականացնել՝ փորձելով ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը և հասնել Լուգանսկի շրջանի վարչական սահմաններին։

«Դոնեցկի ուղղությամբ Ռուսաստանն օդային հարվածներ է հասցրել Կրամատորսկ, Լիման և Սլավյանսկ բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներին։ Լիմանի ուղղությամբ հակառակորդն ուժեղացրել է մարտական ​​գործողությունների վարումը և հրետանու և ավիացիայի աջակցությամբ հարձակում է իրականացնում Լիման բնակավայրի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

7293 | 0
Facebook