Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ուսումնասիրություն-պատկերագիրքը՝ անգլերեն

02:06, չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ.
«Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ուսումնասիրություն-պատկերագիրքը՝ անգլերեն

Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը հայտնում է. «Մատենադարանը լույս է ընծայել «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ուսումնասիրություն պատկերագիրքը՝ անգլերեն։ Հրատարակության մտահղացումը՝ տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի։ Հովանավորը ՀԲԸՄ-ն է, որը կազմակերպեց գրքի շնորհանդեսը։ Հեղինակները մատենադարանցիներ են՝ վաստակաշատ Հրավարդ Հակոբյանը, նոր սերնդից՝ Թամարա Մինասյանը և Վահե Թորոսյանը, թարգմանիչ՝ Սոնա Բալոյան, ձևավորող՝ Մարտիրոս Դոլմաճյան։
     Պատիվ ունեմ այս գրքի խմբագիրը լինելու և հակիրճ առաջաբան եմ գրել, որը կցում եմ»։

3049 | 0
Facebook