Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տեմպը պահել, ճնշումն ավելացնել». առավոտյան 08:00-ից՝ անհնազանդության ակցիաներ

21:18, երեքշաբթի, 24 մայիսի, 2022 թ.
«Տեմպը պահել, ճնշումն ավելացնել». առավոտյան 08:00-ից՝ անհնազանդության ակցիաներ

«Հաղթանակին հասնելու բանաձևը պարզ է, պետք է տեմպը պահել, ճնշումն ավելացնել: Տեմպը պահելու համար պետք է դիմանանք, ճնշումն ավելացնելու համար պետք է շատանանք: Շատ կարևոր է առավոտ 8:00-ին ձեր մասնակցությունը: Երեկոյան մենք ունենում ենք տասնյակ հազարավոր քաղաքացիներ, սակայն առավել ձեր ներկայությունն անհրաժեշտ է առավոտյան, որպեսզի պարալիզացնենք քաղաքը, շրջափակենք որ շենքը, որ ուզում ենք: Առավոտ ժամը 08:00-ին հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում: Այս տեմպն ու ճնշումը պահելու դեպքում չեն դիմանալու»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

3259 | 0
Facebook