Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Սերունդ» հիմնադրամը նպատակ է դրել ստեղծել ամենամսյա նվիրատուների համայնք». Տարոն Սիմոնյան

20:06, երեքշաբթի, 24 մայիսի, 2022 թ.
««Սերունդ» հիմնադրամը նպատակ է դրել ստեղծել ամենամսյա նվիրատուների համայնք». Տարոն Սիմոնյան

Սիրելի՛ հայեր,
     Արցախյան խնդրի հայանպաստ լուծումը հիմնավոր կլինի ժողովրդագրական խնդրի լուծումով։
     Այս առաքելությունն իր վրա է վերցրել նաև «Սերունդ» բարեգործական հիմնադրամը։ Հիմնադրամը նպատակ է դրել ստեղծել ամենամսյա նվիրատուների համայնք՝ յուրաքանչյուրին պարտադիր ամենամսյա նվիրատու դարձնելու ձգտումով՝ առաջնահերթություն տալով ոչ թե նվիրաբերվող գումարի չափին, այլ նվիրաբերող մասնակիցների թվին:
     Սոցիալական ծրագիրը նախատեսվում է սկսել Արցախի՝ համեմատաբար փոքրաթիվ բնակավայրերից՝ յուրաքանչյուր նոր ծնված երեխային տրամադրելով ամսական 50.000 դրամ 16 տարի 8 ամիս ժամկետով:
     Ես նույնպես մի փոքրիկ մասնիկը դարձա այս ծրագրի և խորհուրդ եմ տալիս բոլորիդ վարվել նույն կերպ։
     Նվիրատվություն կատարելու համար կարող եք այցելել https://serund.am վեբ կայք»:

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
2065 | 0
Facebook