Գեբրեյեսուսը վերընտրվել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնում
Առողջապահության համաշխարհային ասամբլեայի մասնակիցները Ժնևում 75-րդ հատուկ նստաշրջանի ընթացքում վերընտրել են ԱՀԿ-ի ներկայիս ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին երկրորդ ժամկետով:
Ինչպես հայտարարվել է արտահերթ նստաշրջանի ընթացքում, երեքշաբթի Առողջապահության համաշխարհային ասամբլեայի փակ նիստում որոշում է ընդունվել գլխավոր տնօրեն նշանակելու մասին։ ԱՀԿ ղեկավարը կարող է վերընտրվել անսահմանափակ թվով ժամկետներով։
Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն առաջին անգամ ԱՀԿ անդամ երկրների կողմից ընտրվել է կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում 2017 թվականի մայիսին։