Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Միքայել Բադալյանը կալանավորվեց

18:30, երեքշաբթի, 24 մայիսի, 2022 թ.
Միքայել Բադալյանը կալանավորվեց

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է. «Վերաքննիչ դատարանի դատավոր Ռ. Մխիթարյանը բավարարեց դատախազի բողոքը մասնակի և մեկ ամսով կալանավորեց Միքայել Բադալյանին:

Արձանագրենք, որ Մ. Բադալյանի կալանավորումը փաստացի տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջինս օրեր առաջ ՌԴ դեսպանստան մոտ իր աջակցությունն է ցուցաբերել ՌԴ զինված ուժերին, միևնույն ժամանակ՝ քննադատելով Ուկրաինայի իշխանություների քաղաքականությունը:
     Իսկ դատավոր Մխիթարյանն ինչպես միշտ՝ շատ կանխատեսելի էր»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Քննչկան կոմիտեից հայտնել էին, որ բլոգեր Միկա Բադալյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով։

5361 | 0
Facebook