Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մասին

18:24, երեքշաբթի, 24 մայիսի, 2022 թ.
Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մասին

Ֆրանսիան ողջունում է մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև միջև կայացած հանդիպման արդյունքները։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։

«Այս հանդիպումը երկու կողմերին թույլ տվեց պայմանավորվել սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողովի արագ հանդիպման շուրջ։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրոմիության հովանու ներքո սկսված երկխոսությանը և կշարունակի նպաստել այդ երկխոսությանը՝ Եվրամիության խորհրդում նախագահողի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակով»,- ասվում է հաղորդագրությունում։

3653 | 0
Facebook