Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երևանի անորոշ անդրադարձը նպաստում է Ադրբեջանի դիվանագիտական մարտավարության արդյունավետությանը». Նավասարդյան

22:12, երեքշաբթի, 24 մայիսի, 2022 թ.
«Երևանի անորոշ անդրադարձը նպաստում է Ադրբեջանի դիվանագիտական մարտավարության արդյունավետությանը». Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գրառումը․ «Բաքուն բավականին հստակ է ձևակերպում բրյուսելյան հանդիպման բովանդակության և արդյունքների իր վարկածը։ Բացի սեփական հանրության գոհացնելուց, դա հետապնդում է բանակցային գործընթացի սեփական մեկնաբանություններն ամրագրելու նպատակը։ Եվ հանդիպմանն ավելի անորոշ անդրադարձը Երևանի կողմից, կարծում եմ, նպաստում է Ադրբեջանի դիվանագիտական մարտավարության արդյունավետությանը»։

2552 | 0
Facebook