Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալիևը դարձյալ պնդում է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին. ինչո՞ւ». Սուրեն Սուրենյանց

00:12, չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ.
«Ալիևը դարձյալ պնդում է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին. ինչո՞ւ». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ալիևը դարձյալ պնդում է. ինչո՞ւ

Ալիևն Էրդողանին ասել է, թե Բրյուսելում պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ներառելով ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։

Հայկական կողմը սկզբունքորեն բացառում է «միջանցքային» տրամաբանությունը` պնդելով, թե խոսքը բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին է։

Հիմա, երբ Ալիևը դարձյալ պնդում է անում «Զանգեզուրի միջանցքի» մասին, կարող ենք երեք պնդում անել.

ա) Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ստում են ու օրակարգում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը,

բ) Ալիևն է ստում ու հայտարարություններ է անում` իր ներքին լսարանի համար,

գ) Էրդողան-Ալիև զույգն զբաղված են Հայաստանի ներքաղաքական կյանքի մոդեռատորությամբ` հեռուն գնացող մտադրություններով»։

5006 | 0
Facebook