Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իր անձի հանդեպ ողջ մաղձը թափեց այդ դրոշի վրա». Արթուր Դանիելյան

00:18, երեքշաբթի, 24 մայիսի, 2022 թ.
«Իր անձի հանդեպ ողջ մաղձը թափեց այդ դրոշի վրա». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանի` հուսով եմ վերջին, և գուցե ամենաստոր պրոյեկտն ունեցավ մեկ արդյունք՝ Արցախի դրոշը դարձավ Քոչարյանին սատարելու խորհրդանիշ, և իր անձի հանդեպ ողջ մաղձը թափեց այդ դրոշի վրա...
     Երբ Դիոնիսոսը Միդաս արքային պարգևեց` ամեն ինչը մեկ հպումով ոսկի դարձնելու շնորհը, դա վերածվեց անեծքի, քանի որ Միդասը ոչ ջուր էր կարում խմել, ոչ ուտել: Միայն Պակտոլոս գետում մեղքերն ապաշխարելուց հետո Դիոնիսոսն ազատեց նրան անեծքից:
     Քոչարյանը տոքսիկ զզվանքի առարկայի է վերածում այն ամենը, ինչին դիպչում է և այդ պարգևը նա ստացել է ադրբեջանական նավթամուղի «աստվածներից»: Ես, սակայն, չեմ պատկերացնում` ո՞նց ա նա կարողանալու իր մեղքերը քավել»:

7562 | 2
Facebook