Խնդրում ենք սպասել...

Միջազգային

20 երկիր հայտարարել է Ուկրաինային նոր ռազմական օգնության տրամադրման մասին. Փենթագոն

22:48, երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ.
20 երկիր հայտարարել է Ուկրաինային նոր ռազմական օգնության տրամադրման մասին. Փենթագոն

Փենթագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտնել է, որ 20 պետություն որոշել է լրացուցիչ ռազմական օգնություն ուղարկել Կիև։

Փոխանցվում են շատ անհրաժեշտ հրետանային զինամթերք, տանկեր և այլ զրահատեխնիկա, ասել է նա Ուկրաինայի պաշտպանության համար կոնտակտային խմբի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Օսթինը նշել է, որ այլ երկրներ նույնպես նոր պարտավորություններ են ստանձնել ուկրաինացի զինվորականներին պատրաստելու համար։ Պաշտպանության նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել Չեխիային՝ վերջերս Ուկրաինային կրակային աջակցության ուղղաթիռների, հրթիռային համակարգերի և տանկերի փոխանցման համար։ Իսկ Դանիան՝ Harpoon հականավային հրթիռային կայան ուղարկելու որոշման համար։

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը ողջունել է այլ երկրների՝ Իտալիայի, Նորվեգիայի, Հունաստանի և Լեհաստանի ներդրումը։ Նրանք հրետանի են ուղարկել Ուկրաինա: Օսթինը նաև նշել է Մեծ Բրիտանիայի դերը ռազմական օգնության համակարգման գործում:

6727 | 0
Facebook