Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խերսոնի մարզում պաշտոնապես ներդրվել է երկարժութային գոտի

21:18, երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ.
Խերսոնի մարզում պաշտոնապես ներդրվել է երկարժութային գոտի

Խերսոնի մարզում մայիսի 23-ից երկարժութային գոտի է մտցվել։ Ռուբլին կարգավիճակով կհավասարվի գրիվնիին, հայտարարել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։

«Մայիսի 23-ից տարածաշրջանում պաշտոնապես ներդրվում է երկարժութային գոտի՝ գրիվնայի հետ շրջանառության մեջ կլինի նաև ռուբլին»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Այժմ տարածաշրջանի ձեռնարկություններն ու գործարարները կարող են երկու արժույթով պիտակներ տեղադրել, պարզաբանել է նա՝ հավելելով, որ հաշվարկները կկատարվեն մեկ գրիվնայի դիմաց երկու ռուբլի փոխարժեքով։

5277 | 0
Facebook