ԵԱ-Երևան. Հայաստանն առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում
20:54, երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ.
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջին ներկայացուցիչը հաղթանակով մեկնարկեց Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը ռինգը դուրս եկավ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Նա մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիվսկիի հետ և հաղթանակ տոնեց: