Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուշադիր եղեք, թե Ձեր երեխաներն ինչ խաղեր են խաղում». Սամվել Հայրապետյան

23:06, երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ.
«Ուշադիր եղեք, թե Ձեր երեխաներն ինչ խաղեր են խաղում». Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի' ծնողներ, ուշադիր եղեք, թե Ձեր երեխաներն ինչ խաղեր են խաղում։
     Հնարավորինս ուշադիր եղեք նրանց պահելաձևին, եթե զգում եք, որ ձեր երեխան սկսում է ինչ-որ խաղից հայտնվել կախվածության մեջ, կամ նյարդայնանալ, կամ այդ խաղը ազդում է Ձեր երեխայի կյանքի որակի վրա, քնի վրա, ախորժակի վրա և այլն, ապա շատ զգույշ, բայց անհապաղ սկսեք Ձեր երեխային կտրել էդ խաղից։
     Ոչ մի դեպքում Ձեր երեխայի ձեռքից չվերցնեք հեռախոսը, չծեծեք նրան, փորձեք որպես ընկեր իր հետ խոսել, աշխատեք նրա օրը ավելի ու ավելի շատ լցնել, թող զբաղված լինի, ընթացքում փորձեք օպերատորի մակարդակով բլոք անել այդ խաղը ձեր տան ինտերնետից։ Այսինքն, որ երեխան ցանկանա միանալ այդ խաղին, ինտերնետի խնդիր տա։
     Եթե զգում եք, որ Ձեր երեխան դառնում է ագրեսիվ, ապա դա առիթ չէ, որ նրան պատժեք, փորձեք հնարավորինս նրա հետ խոսել և բացատրել, որ այդ խաղն իրեն կտրում է իրականությունից։ Ձեր երեխային բացատրեք, որ ամենաթանկ բաներից մեկը դա առողջությունն է, իսկ խաղերը պարզապես ժամանցային միջոց պետք է լինեն` ոչ ավել։
     Սկսեք Ձեր երեխաների հետ ինչ-որ օտար լեզու պարապել, կամ մաթեմատիկա, հասկացեք Ձեր երեխան ինչ ա սիրում, ու փորձեք դա իր համար դարձնել զբաղմունք։ Կարող եք նաև Ձեր երեխային ասել, որ եթե ինքը այդ խաղը ջնջի ու էլ չխաղա, ապա դուք իր համար կգնեք իրա ուզած խաղալիքը/հեծանիվը, նայած ինչ ա ուզում։
     Խնդրում եմ Ձեր երեխաների հանդեպ լինել ավելի զգոն և ուշադիր։
     Շնորհակալություն»:

4956 | 0
Facebook