Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դադարե՛ք ատել, անիծել, հարձակվել մարդկանց վրա՝ ձեզ սթափեցնելու համար»․ Անի Սամսոնյան

02:18, երեքշաբթի, 24 մայիսի, 2022 թ.
«Դադարե՛ք ատել, անիծել, հարձակվել մարդկանց վրա՝ ձեզ սթափեցնելու համար»․ Անի Սամսոնյան

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր շրջապատում կան մարդիկ, ովքեր պատերազմից հետո ապրում են «ոսկե դարի» սինդրոմով: Այդ մարդիկ խցանվել են անցյալի մի իրականության մեջ, որը եղել է կեղծ, բայց արտաքնապես գրավիչ: Այդ մարդիկ կարոտում են խաբեության մեջ ընկղմված իրենց անհոգ, քաղցր, կիսախաղաղ կոմֆորտի օրերը և ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել այն իրականության հետ, որ քարուքանդ է արել բոլոր այդ պատրանքները:

Ոչ մի կերպ չընդունելով իրականությունը և լցված ատելությամբ ներկայի նկատմամբ` նրանք նախընտրում են ապրել անցյալով, կարոտել անցյալը և անիծել բոլորին այդ անցյալն իրենցից գողանալու համար: Այս հոգեբանության մեջ մարդն առաջ չի շարժվում, և սա խնդիր է մի երկրի համար, որն առաջ շարժվելու նպատակ է դրել: Հասկանալի է, նաև, որ մյուս կողմից ապագայի անորոշությունն է ստիպում մարդուն հոգեբանորեն խարխափել արդեն իսկ ապրած և գեղեցիկ ընկալված այդպիսի անցյալում:

Դադարեք ատել, անիծել, հարձակվել մարդկանց վրա ձեզ սթափեցնելու համար, քինախնդիր լինել, կառչել միայն անհաջողություններից ու խղճալ ինքներդ ձեզ:

Մենք ապրում ենք այն իրականությունը, որին արժանի ենք: Մտածեք ԱՅՍ մասին»:

Աղբյուրը` Անի Սամսոնյան
4014 | 1
Facebook