«Մի շարքով պետք է երթևեկեիք, մյուսը թողնեիք՝ տրանսպորտի հոսքի համար, իսկ դուք ընդհանուր ճանապարհը փակել էիք: Դուք ոստիկանության օրինական պահանջներին չեք ենթարկվել՝ պետք է երթևեկելի մասն ազատ պահեիք ու սահմանված արագությունը չխախտեիք. երթը չեք կարող շարունակել»,- դիմելով ավտոերթի մասնակիցներին՝ ասաց ոստիկանը: Պարզաբանումներից հետո ավտոերթը շարունակվեց:
Հիշեցնենք՝ վաղ առավոտից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման ավտոերթը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: