Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առավոտյան 08։00–ից Երևանում կմեկնարկեն անհնազանդության ակցիաները

22:48, կիրակի, 22 մայիսի, 2022 թ.
Առավոտյան 08։00–ից Երևանում կմեկնարկեն անհնազանդության ակցիաները

Վաղն առավոտյան 08։00–ից Երևանում կմեկնարկեն անհնազանդության ակցիաներ։

Այս մասին Ֆրանսիայի հրապարակում՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակման միջոցով ասաց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«Վաղը կրկին ավտոերթեր տեղի կունենան, կլինեն խաղաղ անհնազանդության ակցիներ։ Առավոտվանից կրկին կշարունակվի մեր պայքարը բուռն քայլերով ու գործողություններով։ Մեկ անգամ ևս մեր հայրենակիցներին կոչ եմ անում միանալ վաղվա ակցիաներին, ավտոերթերին։ Ովքեր ունեն մեքենաներ, ապա կարող են միանալ քաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցող ակսիաներին։ Հիշեցնեմ, որ որպես խաղաղ անհնազանդության ակցիա վարորդները կարող են միանալ ավտոերթերին և մեքենան վարեն առավելագույնը 15 կմ/ժամ արագությամբ»,– ասաց Սաղաթելյանը։

Ինչ վերաբերում է հանրահավաքին, ապա Սաղաթելյանն ասաց, որ այդ մասին դեռ որոշում չունեն, լրացուցիչ կտեղեկացնեն։

3740 | 1
Facebook