Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի դրոշներով երիտասարդները ներխուժեցին բեմ՝ Հարությունյանի ելույթի ժամանակ

21:48, կիրակի, 22 մայիսի, 2022 թ.
Արցախի դրոշներով երիտասարդները ներխուժեցին բեմ՝ Հարությունյանի ելույթի ժամանակ

Երևանում մեկնարկած՝ բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության բացման արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքի սկզբին բեմ վազեցին 2 երիտասարդներ՝ Արցախի Հանրապետության դրոշները պարզած: Դահլիճը բուռն ոգևորությամբ ու ծափերով դիմավորեց ակցիայի մասնակիցներին, որոնց կարճ ժամանակ անց հեռացրեցին անվտագության աշխատակիցները: Նկատենք, որ դրոշը պարզածներին ծափերով ողջունեց նաև Արայիկ Հարությունյանը:

Արցախի դրոշներով երիտասարդները ներխուժեցին բեմ՝ Հարությունյանի ելույթի ժամանակ
9606 | 0
Facebook