YouTube-ը բովանդակության ուղեցույցները խախտելու համար հեռացրել է ավելի քան 70000 տեսանյութ և 9000 ալիք, որոնք ցուցադրում էին Ուկրաինայի պատերազմը:
Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Բրիտանական պարբերականի փոխանցմամբ՝ հեռացվել են նաև այն տեսանյութերը, որոնցում պատերազմն անվանվել է «ազատագրական գործողություն»։
YouTube-ի արտադրանքի տնօրեն Նիլ Մոհանն ասել է. «Առաջին և, հավանաբար, ամենակարևոր պարտականությունն է՝ ապահովել, որ մարդիկ, ովքեր տեղեկատվություն են փնտրում այս իրադարձության մասին, ստանան ճշգրիտ, բարձրորակ և վստահելի տեղեկատվություն YouTube-ում»:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հեռացված տեսանյութերի մեծ մասը «ռուսական կառավարությունից դուրս եկած նարատիվներ են»։
Հարկ է նշել, որ YouTube-ը Ռուսաստանում դեռ արգելված չէ՝ ի տարբերություն այլ արևմտյան հարթակների։