Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այ բյուջեի առնետնե՛ր, դուք կինո՛ չունեք, Կանն գնում եք՝ ի՞նչ ցույց տաք». Հ. Գալստյան

20:42, կիրակի, 22 մայիսի, 2022 թ.
«Այ բյուջեի առնետնե՛ր, դուք կինո՛ չունեք, Կանն գնում եք՝ ի՞նչ ցույց տաք». Հ. Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ իմ 3՝ թեթև սպորտային, դասական սև ու դասական շագանակագույն կոշիկները ավելի շատ բան գիտեն Կաննի մասին, քան ՀՀ կգմս նախարարության բոլոր մասնագետները միասին վերցրած, նրանք իրավացիորեն վախենում են ինձ հետ երկխոսելուց։
     Ինձ համար այդ նախարարությունն ընդհանրապես չկա, ուստի այս գրառումը ուղղված է իմ լրագրող ընկերներին, որոնք առիթի դեպքում կարող են հարցնել կգմսն պատասխանատուներին՝
     1. Որքա՞ն գումար է ՀՀ պետական բյուջեից հատկացվել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին 2022թ-ին Կաննի կինոշուկա մեկնելու համար։
     2. Ի՞նչ սկզբունքով են կազմել պատվիրակությունը, ի՞նչ ծրագիր են տարել, ինչպե՞ս են ընտրել ֆիլմերը, որոնց պոստերները ներկայացված են Հայաստանի ստենդում։
     3. Ի՞նչ պայմանագրեր են կնքել, ի՞նչ պրեզենտացիաներ են արել, ի՞նչ են արել շուկայում ընդհանրապես, որ հնարավոր չէր անել առցանց, ֆիզիկապես Կաննում չգտնվելով։․
     Հայաստանի այսօրվա կինոկենտրոնը, որի ֆինանսավորած ֆիլմերը երբեք չեն եղել ոչ Ա կարգի փառատոների մրցույթում, ոչ շուկայում, որի տգիտության շնորհիվ Կանն 2022-ի բազմաթիվ ծրագրերում չկա գեթ մեկ հայկական նախագիծ, պատվիրակությամբ մեկնել է Կանն։
     ՀՀ հարկատուն, որ 4 տարի վճարում էր չտեսած ֆիլմերի համար, նաև վճարում է չինովնիկների Կանն մեկնելու, զվռնելու, կարմիր գորգի, Լազուրե ափի ֆոնին նկարվելու համար ու որքան էլ հայտնի է, հայ կինոյի կառավարիչների տիեզերական անգրագիտության, չտեսության, ցինիզմի ու անկշտության մասին, միևնույն է, առողջ բանականությունը հրաժարվում է հասկանալ՝ ինչպե՞ս կարելի է պետական բյուջեից ֆինանսավորել մի պատվիրակություն, որը մեկնում է կինոփառատոն և կինոշուկա՝ չունենալով ֆիլմեր։
     Այն դեպքում, երբ 2020թ-ից, Covid-ով պայմանավորված, գործարկվել է Կանն-Օնլայնը, որը աղքատ երկրներին, փոքր ընկերություններին, անկախ պրոդյուսերներին հոյակապ հնարավորություն է տալիս առցանց ներկա լինել Կաննում, վարել հանդիպումներ, բանակցություններ, կնքել պայմանագրեր, իսկ ուղևորության, ավիատոմսերի, հյուրանոցի, օրապահիկների խնայված գումարները ուղղել ֆիլմերի արտադրությանը։․
     Արա, այ օֆիսի պռառաբներ, այ բյուջեի առնետներ, դուք կինո՛ չունեք, ձեր արած գեղջկական կմկմոցը երկրի ներսում չեն նայում, Կանն գնում եք, ի՞նչ ցույց տաք, ինչի՞ց խոսեք ինդուստրիայի գայլերի հետ, այ ծեր ծայրաբնակներ»:

5060 | 1
Facebook