Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շուշիի Արամ Մանուկյան փողոցն անվանափոխել են Աթաթուրքի անունով

19:30, կիրակի, 22 մայիսի, 2022 թ.
Շուշիի Արամ Մանուկյան փողոցն անվանափոխել են Աթաթուրքի անունով

Բռնազավթված Շուշիի կենտրոնական փողոցներից մեկը՝ Արամ Մանուկյանի փողոցն անվանակոչվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի անունով։ Twitter- ի իր էջում Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել այս կապակցությամբ։
     «Շուշիի գլխավոր փողոցներից մեկը կոչվում է «Աթաթուրքի փողոց»։ Շնորհակալություն»,- գրել է նա։

Փողոցը կոչվում էր Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր-առաջնորդներից մեկի՝ Արամ Մանուկյանի անունով։ Այն ձգվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցու հարևանությամբ՝ հատվելով Ղազանչեցոց փողոցին։
     Շուշիի բռնազավթումից հետո ադրբեջանցիներն ակտիվորեն վերանվանում են փողոցները՝ հայկական անունները փոխարինելով ադրբեջանականով։
     Yandex Map-ում անվանափոխությունն արդեն արտացոլված է։

3352 | 0
Facebook