Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ազնավուրի 98-րդ տարեդարձին «Նոր երկիր» գրքի առաջին օրինակը պատրաստ է

18:24, կիրակի, 22 մայիսի, 2022 թ.
Ազնավուրի 98-րդ տարեդարձին «Նոր երկիր» գրքի առաջին օրինակը պատրաստ է

Շառլ Ազնավուրի ծննդյան 98-րդ տարեդարձի առթիվ «Նոր երկիր». Պոեզիա [Մաս I] գրքի առաջին օրինակն արդեն պատրաստ է։
     Գրքի շնորհանդեսը կկայանա մայիսի 23-ին, ժամը 13։00 Փարիզ հյուրանոցի Մոնմարտր սրահում։ Մուտքն ազատ է: Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին: Նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։
     Ազնավուրը, 1995 թվականից սկսած, ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում։

2008 թվականին ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

8797 | 0
Facebook