Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պուտինիզմի անմիջական մետաստազները Հայաստանում». Սաքունց

18:18, կիրակի, 22 մայիսի, 2022 թ.
«Պուտինիզմի անմիջական մետաստազները Հայաստանում». Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք անցյալ եք՝ անվերադարձ
     Քիմիական, տվյալ դեպքում կոռուպցիոն կապերն անխախտ ու անբեկանելի են. պուտինիզմի անմիջական մետաստազները Հայաստանում:
     Ու սա այն պուտինահպատակներն են, որոնք Արցախի ճակատագրով այնքան են մտահոգված, որ ծպտուն անգամ չեն հանում իրենց սուզերենի՝ Պուտինի այն արտահայտության մասին, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մասն է:
     Ու այսքանից հետո դեռ մի հատ էլ տրտնջում են, թե բա հայկական թեմաներն անտեսում ենք:
     Չենք անտեսում, պուտինիզմը էրդողանի ու Ալիևի ռեժիմների թիվ մեկ հովանավորն է ու հենց թիվ մեկ սպառնալիքն է Հայաստանի անվտանգության:
     Առանց Պուտինի նման հովանավորության Հայաստանը չէր ունենա սպառնալիքներ:
     Ու եթե խոսում եք Թուրքիայի կամ Ադրբեջանի սպառնալիքների մասին, առանձնացված պուտինիզմից, կեղծում եք ու ստում եք, ու ոչ թե Հայաստանի կամ Արցախի փրկության մասին եք մտահոգ, այլ Հայաստանում պուտինիզմի փրկության մասին:
     Ու իմացեք, պուտինիզմը Հայաստանում չի լինելու, ինչքան էլ Ձեզ պատերով տաք կամ հազար ու կես լինեք: Դուք անցյալ եք անվերադարձ»:

Աղբյուրը` Արթուր Սաքունց
6059 | 1
Facebook