Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը կարող է զինել Մոլդովան՝ «խափանելու համար Ռուսաստանի ծրագրերը»

17:42, կիրակի, 22 մայիսի, 2022 թ.
ԱՄՆ-ը կարող է զինել Մոլդովան՝ «խափանելու համար Ռուսաստանի ծրագրերը»

ԱՄՆ-ի՝ Արտաքին հարաբերությունների կոմիտեի քոնգրեսականները Քիշնև կատարած այցի ժամանակ մեկնաբանել են արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու համար արևմտյան զենքեր Մոլդովա ուղարկելու գաղափարը, հայտնում է moldova.europalibera-ն։

Ամերիկացի ներկայացուցիչները հաստատել են, որ նման բանակցություններ ընթանում են, սակայն օգնությունը չպետք է «գերազանցի» Մոլդովայի իշխանությունների պահանջը։

«Մենք պետք է խոսենք Մոլդովայի կառավարության հետ։ Կարծում եմ, որ մենք պետք է համոզվենք, որ մենք համակարծիք ենք այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենա: Ես չեմ ուզում անցնել այն շրջանակներից դուրս, ինչ մեզնից պահանջում է Մոլդովայի ղեկավարությունը։ Մոլդովան մեր լավագույն դաշնակիցներից է: Պատճառներից մեկը, որ Ուկրաինան կհասնի հաջողության և տարածաշրջանը կհասնի հաջողության, այն է, որ մենք միասին ենք աշխատելու։ Մենք կկենտրոնացնենք մեր ջանքերը, որպեսզի մեր բոլոր դաշնակիցները միասին աշխատեն մեկ ձայնով և մեկ ուղղությամբ»,- ասել են կոնգրեսականները:
     Միևնույն ժամանակ, քոնգրեսական Մայքլ Մաքքալն ասել է, որ Քոնգրեսը պատրաստ է քվեարկել ու հավանություն տալ ֆինանսական օգնության տրամադրմանը Մոլդովային և Վրաստանին, որոնք «պաշտպանված չեն ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածով»:

«Այդ պատճառով մենք պատրաստ ենք զինել Մոլդովային, եթե մեզ խնդրեն։ Վլադիմիր Պուտինի ծրագրերը հեշտությամբ կարող են ներառել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներ»,- ընդգծել է նա։

4946 | 0
Facebook