Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլական մինիոններին ասեք, թող համարձակություն գտնեն և հերքեն նշված կետերը»․ Արթուր Ղազինյան

16:36, կիրակի, 22 մայիսի, 2022 թ.
«Նիկոլական մինիոններին ասեք, թող համարձակություն գտնեն և հերքեն նշված կետերը»․ Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլական միկրոֆաունան անհանգստացել է իմ երեկվա գրառումից. հիմնական կետերը թողած՝ բոլորը միաբերան գոռում են, թե ոչինչ չի ստորագրվելու:
     Իսկ ով է՞ ասել, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու, ես ասել եմ, որ ավարտական տեսքի են բերելու համաձայնագիրը և նշել եմ այն հիմնարար կետերը, որոնց հիմքի վրա պետք է մշակվի «խաղաղության», իսկ իրականում անվերապահ կապիտուլյացիայի պայմանագիրը:
     Նիկոլական մինիոններին ասեք, թող համարձակություն գտնեն և ըստ էության հերքեն նշված կետերը:
     Չեն կարող, քանի որ դա իրականություն է․․․»։

4082 | 0
Facebook